10:46  ,  10 մայիսի, 2019

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդներին։

Լավագույն քառյակում են Լոնդոնի «Արսենալի» հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ալեքսանդր Լյակազեթը, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը եւ դարպասապահ Կեպա Արիսաբալագան։

Օբամեյանգի հեթ-տրիկն ու Լյակազեթի գոլն «Արսենալին» օգնեցին Իսպանիայում հաղթել «Վալենսիային»՝ 4։2։ Լոֆտուս-Չիկի գոլի եւ Կեպայի երեք սեյվերի շնորհիվ «Չելսին» հաղթահարեց գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» արգելքը (1:1, 11մ՝ 4:3)։

«Արսենալն» ու «Չելսին» Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկեն մայիսի 29-ին Բաքվում կայանալիք եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով