01:47  ,  10 մայիսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Չելսին» նվաճեց եզրափակիչի երկրորդ ուղեգիրը (ֆոտո)

Լոնդոնի «Չելսին» նվաճեց Եվրոպայի լիգայի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։

Անգլիական թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում տանը մրցեց գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ։ Իտալացի Մաուրիցիո Սարիի ղեկավարած թիմը հիմնական ժամանակում բավարարվեց 1։1 արդյունքով։ Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածներն ավելի հաջող իրացրին «Չելսիի» ֆուտբոլիստները՝ 4։3։

Գերմանիայում տեղի ունեցած խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Մայիսի 29-ին Բաքվում կայանալիք եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Արսենալը», որը պայքարից դուրս էր թողել իսպանական «Վալենսիային»։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Չելսի» (Անգլիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ հիմնական ժամանակ՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0։0, 11մ՝ 4։3  (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 28 - Լուկա Յովիչ, 49

«Վալենսիա» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2։4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։3)

Կեւին Գամեյրո, 11, 58 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 17, 69, 88, Ալեսանդր Լյակազեթ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով