00:52  ,  10 մայիսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Արսենալը» եզրափակիչում է (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

«Արսենալը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց իսպանական «Վալենսիային» եւ դարձյալ հասավ առավելության՝ 4։2։

Առաջին խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթանակ էր տարել 3։1 հաշվով։

Վալենսիայում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հյուրերի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ 62-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին։ Հայ ֆուտբոլիստը արդյունավետ փոխանցում կատարեց Օբամեյանգի երրորդ գոլի դրվագում։

«Չելսին» տանը մրցում է գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ։ Իտալացի Մաուրիցիո Սարիի ղեկավարած թիմը հիմնական ժամանակում բավարարվեց 1։1 արդյունքով եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Գերմանիայում տեղի ունեցած խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Վալենսիա» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2։4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։3)

Կեւին Գամեյրո, 11, 58 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 17, 69, 88, Ալեսանդր Լյակազեթ, 50

«Չելսի» (Անգլիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ հիմնական ժամանակ՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 28 - Լուկա Յովիչ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով