22:00  ,  9 մայիսի, 2019

ԵԼ․ «Արսենալի» մեկնարկային կազմը

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը իսպանական «Վալենսիայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, որը տեղի կունենա Իսպանիայում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի պահեստայինների թվում։

«Արսենալ»․Չեխ, Սոկրատիս, Կոսիելնի, Մեյթլանդ-Նայլս, Տորեյրա, Մոնրեալ, Կոլաշինաց, Ջակա, Օզիլ, Օբամեյանգ, Լյակազեթ։

«Վալենսիա» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արսենալը» տանը հաղթել է 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով