19:20  ,  9 մայիսի, 2019

«Լիվերպուլը» Կլոպին առաջարկել է պայմանագրի երկարաձգում աշխատավարձի բարձրացմամբ

Անգլիական «Լիվերպուլը» թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին առաջարկել է պայմանագրի երկարաձգում մինչեւ 2024 թվականը եւ աշխատավարձի բարձրացում տարեկան 7 միլիոն ֆունտ ստերլինգից 8,5 միլիոն, հաղորդում է Inside Futbol-ը։

51-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Երկու տարի անընդմեջ անգլիական թիմը հասնում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում