15:16  ,  9 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի 4 լավագույն գոլերը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն գոլի կոչման 4 հավակնորդներին:

Թեկնածուների թվում են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, անգլիական «Լիվերպուլի» բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին, Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան ու Ամստերդամի «Այաքսի» մարոկկացի վինգեր Հակիմ Զիեշը: Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» տանը 4:0 հաշվով ուժեղ էր գտնվել «Բարսելոնայից», իսկ «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթել էր «Այաքսին», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:

Հունիսի 1-ին «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կհանդիպեն եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում