12:33  ,  9 մայիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտն» առաջ անցավ շարքում, «Միլուոկին»՝ կիսաեզրափակիչի առաջին մասնակից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի 5-րդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 104:99 հաշվով հաղթել է «Հյուսթոնին»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:2:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 31 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը Կլեյ Թոմպսոնն էր՝ 27 միավոր:

«Միլուոկին» չորրորդ հաղթանակը տարավ «Բոստոնի» դեմ շարքում (4:1) եւ դարձավ կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող Յանիս Ադետոկունբոն:

NBA, քառորդ եզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն» ՝ 104:99 (31:17, 26:26, 15:29, 32:27)

Շարքի հաշիվը՝ 3:2

 «Միլուոկի» - «Բոստոն»՝ 116:91 (22:19, 30:20, 28:23, 36:29)

Շարքի հաշիվը՝  4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում