11:10  ,  9 մայիսի, 2019

Մադրիդ. Խաչանովը լքեց պայքարը, Ֆերերն ավարտեց կարիերան

Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Մադրիդում ընթացող АТР 1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը:

Մոսկվացի 22-ամյա թենիսիստը 3 սեթում պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին եւ լքեց պայքարը: 2 ժամ 30 րոպե տեւողությամբ մրցախաղում Վերդասկոն հաղթեց 6:7, 6:1, 7:5 հաշվով:

Երրորդ շրջանում իսպանացի թենիսիստի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը:

37-ամյա իսպանացի Դավիդ Ֆերերը 4:6, 1:6 հաշվով պարտվեց մրցաշարի գործող հաղթող, գերմանացի Ալեքսանդր Զվերեւին: Դա Դավիդ Ֆերերի վերջին մրցախաղն էր պրոֆեսիոնալ կարիերայում:

Կարիերայի ընթացքում իսպանացին 27 տիտղոս է նվաճել մենախաղում: 2013-ին նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում