23:49  +04,  8 մայիսի, 2019

ՉԼ․ «Այաքս» - «Տոտենհեմ»․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում հոլանդական «Այաքսը» Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենայում» ընդունել է Լոնդոնի «Տոտենհեմին»։ Առաջին խաղակեսից հետո «Այաքսը» հաղթում է 2։0 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին անկյունային հարվածի իրացումից հետո դաշտի տերերի ավագ, հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը գլխով կատարած հարվածով գրավեց ֆրանսիացի Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։

35-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը, որն օգտագործեց սերբ հարձակվող Դուշան Տադիչի փոխանցումը։

Ընդմիջում է։

Հիշեցնենք, որ Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում «Այաքսը» հաղթել է 1։0 հաշվով։

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում այս զույգի հաղթողը կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ, որը պայքարից դուրս է թողել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում, առաջին խաղակես

«Այաքս» (Հոլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)

Մատեյս Դե Լիգտ, 5, Հակիմ Զիեշ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով