00:12  ,  9 մայիսի, 2019

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափը

ՈւԵՖԱ-ն մայիսի 8-ին եվրոպական ակումբների քննարկմանն է ներկայացրել Չեմպիոնների լիգայի նոր նախագիծը։ Նախատեսվում է 2024 թվականից խմբային մրցաշարում թիմերին բաժանել 4 խմբերի, յուրաքանչյուրում կլինի 8 մասնակից։ Դրա արդյունքում կավելանա հանդիպումների քանակը։

«Սա առայժմ գաղափարներ եւ մտքեր են։ Ոչ մի որոշում չի ընդունվել»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափի վերաբերյալ։

Խմբերում առաջին 5 տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան հաջորդ մրցաշրջանում հանդես գալ խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում