22:44  ,  8 մայիսի, 2019

«Լիվերպուլի» հանդերձարանը «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակից հետո

Անգլիական «Լիվերպուլը» սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ թիմի հանդերձարանից Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ 4։0 հաշվով հաղթանակից եւ եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո։

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կմրցի Ամստերդամի «Այաքսի» եւ Լոնդոնի «Տոտենհեմի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում