21:41  ,  8 մայիսի, 2019

Մադրիդ․ Նադալը մեկնարկեց հաղթանակով, ներկա էին նաեւ Սերխիո Ռամոսն ու Ռոնալդոն

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Իսպանացի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ երկու սեթում առավելության հասավ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյսիմի նկատմամբ՝ 6։3, 6։3։ Պայքարը տեւել է 1 ժամ 39 րոպե։

Հանդիպմանը հետեւել են նաեւ Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու Արքայական ակումբի նախկին խաղացող, բրազիլացի Ռոնալդոն։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ, որը 6:4, 3:6, 6:3 պարտության է մատնել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին։

Ավելի վաղ, երրորդ շրջան էին դուրս եկել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ