18:40  ,  8 մայիսի, 2019

Մ-15․ Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսի թիմին

Երեւանում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի խաղային առաջին օրվա վերջին խաղում Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Բելառուսի Մ-15 թիմին:

 Հայաստանի թիմի կազմում 34-րդ րոպեին աչքի ընկավ Կարեն Դավթյանը, որը նաեւ չորս րոպե անց չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

Հայաստանի Մ-15 հավաքական

1․Գոռ Մատինյան, 3. Գուրգեն Քոսյան, 6. Մհեր Քանքանյան, 2. Վանիկ Պետրոսյան (26. Սերգեյ Մուրադյան, 68), 20. Վոլոդյա Մելքոնյան, 7. Էդգար Փիլոյան (8. Սարգիս Սողոմոնյան, 73) 19. Համլետ Սարգսյան (13. Տիգրան Մարդումյան, 59), 11. Անտոնի Թումանյան (17. Արեն Մանգասարյան, 68), 14. Արթուր Խաչատրյան (22. Հովհաննես Սաֆարյան, 41’), 10. Կարեն Դավթյան, 9. Արթուր Իսրայելյան (21.Սուրեն Ապրեսյան, 59)

Գլխավոր մարզիչ` Աղվան Այվազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով