16:41  ,  8 մայիսի, 2019

Եվրոպական մամուլը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալից» հեռանալու տարբերակը

Եվրոպական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալից» հեռանալու տարբերակը:

Goal.com-ի եւ TalkSport-ի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստն ամռանը կհեռանա անգլիական ակումբից:

The Sun-ը գրում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է բաժանվել Հենրիխ Մխիթարյանից ու Մեսութ Օզիլից:

Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է հայ կիսապաշտպանին վերադարձնելու տարբերակով:

Հենրիխ Մխիթարյանը 2018-ի հունվարին է միացել «Արսենալին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39  հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնկացել է 23 հանդիպման, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով