15:03  ,  8 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ մեկնել է Վալենսիա (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» մեկնել է Իսպանիա, որտեղ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կմրցի «Վալենսիայի» հետ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական ակումբի կազմում Իսպանիա է ուղեւորվել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը լուսանկար է տեղադրել Instagram-ում:

«Վալենսիա» - «Արսենալ» խաղը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Դանի Մակելիի գլխավորությամբ: Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 3:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս