13:33  ,  8 մայիսի, 2019

Վեյնալդումը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, դուբլի հեղինակ դառնալով «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, սահմանել է ռեկորդ:

Վեյնալդումը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում դուբլի հեղինակ է դառնում փոխարինման դուրս գալուց հետո, փոխանցում է Opta-ն:

Լիվերպուլում տեղի ունեցած խաղում հոլանդացի կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը: 54-րդ րոպեին նա հաշիվը դարձել էր 2:0, իսկ 2 րոպե անց խփել եւս մեկ գոլ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:0 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում «Լիվերպուլն» առավելության հասավ 4:0 հաշվով նվաճեց երզափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Լոնդոնի «Տոտենհեմը» եւ Ամստերդամի «Այաքսը»: Առաջին խաղում հոլանդական ակումբն արտագնա հաղթանակ է տարել նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում