13:04  ,  8 մայիսի, 2019

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվել է

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվել է «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»: Նման որոշում է կայացվել Երեւանի ավագանու հերթական նիստում:

Առաջարկի հեղինակն է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը: Նրա խոսքով, գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն, ռուս Իրինա Ռոդնինան փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հակահայկական երթին:

Երեւանի ավագանին անվանափոխության որոշումն ընդունել է 52 կողմ, 0 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ գեղասահքի մարզադպրոցը բացվել է 2015 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում