21:38  ,  7 մայիսի, 2019

Անգլիայի Պրեմյեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչման հավակնորդները

Անգլիայի Պրեմյեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ») եւ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»)։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան ու Կլոպը մինչեւ վերջին տուրը կպայքարեն չեմպիոնության համար, Պոչետինոն գրեթե ապահովել է տեղը լավագույն քառյակում, իսկ Նունուն վաստակել է ռեկորդային քանակի միավորներ լիգայի նորեկի համար վերջին 18 տարում։

Քվեարկությունն անցկացվում է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում