13:59  ,  7 մայիսի, 2019

ԵԼ. «Վալենսիա» - «Արսենալ» խաղը կսպասարկեն հոլանդացի մրցավարներ

Լոնդոնի «Արսենալի» եւ իսպանական «Վալենսիայի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կաշխատեն հոլանդացի մրցավարներ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Իսպանիայում մայիսի 9-ին անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանի Մակելին:

«Վալենսիա» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 3:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում