00:26  ,  7 մայիսի, 2019

«Միլանը» հաղթեց 10 ֆուտբոլիստներով, Բակայոկոն անպատվեց Գատուզոյին՝ դուրս չգալով փոխարինման

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ։ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով, թեեւ վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։

Հանդիպումը «Միլանի» համար կհիշվի նաեւ տհաճ միջադեպով։ 25-րդ րոպեին իտալական թիմում վարձակալությամբ հանդես եկող «Չելսիի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն հրաժարվեց դուրս գալ փոխարինման՝ անպատվելով Գատուզոյին։

«Միլանը» 59 միավորով 5-րդ տեղում է եւ 3 միավոր զիջում է չորրորդ տեղում ընթացող «Ատալանտային»։  

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Միլան» - «Բոլոնիա»՝ 2։1 (տեսանյութ)

Սուսո, 37, Ֆաբիո Բորինի, 67 - Մատիա Դեստրո, 72

Հեռացում՝ Լուկաս Պակետա («Միլան»), 74, երկրորդ դեղին քարտ, Նիկոլա Սանսոնե («Բոլոնիա») 90+7, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում