23:14  ,  6 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Պաուլո Դիբալայի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի համար առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է Calcio Mercato-ն։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Մյունխենի «Բավարիան» եւս հետաքրքրված է Դիբալայի ծառայություններով։

Transfermarkt.de-ն Դիբալայի տրանսֆերը նույնպես գնահատում է 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս