19:10  ,  6 մայիսի, 2019

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Մադրիդում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մադրիդի մրցաշարում։ Հայ մարզիկը մրցել է իսպանացի Խաումե Մունարի հետ եւ առավելության է հասել երեք սեթում՝ 6:4, 6:7 (5:7), 6:3։ Պայքարը տեւել է 3 ժամ 3 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի մոլդովացի Ռադու Ալբոտի եւ իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի դիմակայության հաղթողը։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,2 միլիոն եվրո է։ Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 12-ին։ Ֆավորիտներ Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը պայքարը կսկսեն մայիսի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս