Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) անցկացվել են քառորդ եզրափակիչի 2 խաղեր: «Ֆիլադելֆիա» - «Տորոնտո» եւ «Պորտլենդ» - «Դենվեր» դիմակայություններում շարքի հաշիվը հավասարվել է չորրորդ խաղերից հետո:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
NBA, քառորդ եզրափակիչ
«Ֆիլադելֆիա» - «Տորոնտո»՝ 96:101 (21:24, 24:23, 30:28, 21:26)
Շարքի հաշիվը՝ 2:2
«Պորտլենդ» - «Դենվեր»՝ 112:116 (33:29, 30:28, 14:27, 35:32)
Շարքի հաշիվը՝ 2:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում