Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը եւ դարձել ոսկե մեդալակիր:
Գյումրեցի մարզուհին երկրորդ անգամ է հանդես եկել միջազգային մրցաշարում եւ տարել երկրորդ հաղթանակը:
Հայաստանի պատանեկան հավաքականը Ռումինիա էր մեկնել ավագ մարզիչ Հովահաննես Դավթյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են 28 երկրների 563 մարզիկներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում