23:03  ,  5 մայիսի, 2019

Մադրիդ․ Սիմոնա Հալեպը ոչ մի շանս չտվեց Մարգարիտա Գասպարյանին

Մադրիդում մեկնարկած Premier շարքի մրցաշարի առաջին շրջանում ռուսաստանցի թենիսիտուհի Մարգարիտա Գասպարյանը մրցեց այս մրցաշարում երրորդ համարը ստացած ռումինացի Սիմոնա Հալեպի հետ եւ չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։

1 ժամ 15 րոպե տեւած պայքարում աշխարհի նախկին առաջին ռակետն առավելության հասավ 6։0, 6։4 հաշվով։

27-ամյա Հալեպն ու 24-ամյա Գասպարյանն առաջին անգամ էին հանդիպում պաշտոնական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով