22:21  ,  5 մայիսի, 2019

«Չելսին»՝ ՉԼ-ի խմբային փուլի ուղեգիր նվաճած երրորդ անգլիական ակումբ

«Չելսին» դարձավ երրորդ անգլիական ակումբը, որն ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Պրեմյեր լիգայի նախավերջին տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» ոչ ոքի արդյունքներից հետո «Չելսին»71 միավորով երրորդն է եւ ապահովել է տեղը լավագույն քառյակում։

Չորրորդ ուղեգրի համար կպայքարեն «Տոտենհեմն» (70) ու «Արսենալը» (67)։

Առաջին երկու ուղեգրերն ապահովել էին «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով