10:00  ,  5 մայիսի, 2019

Արամ Ավագյանը Լաս Վեգասում պաշտպանեց WBC International Silver գոտին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը Լավ Վեգասի T-Mobile Arena-ում տեղի ունեցած 10 ռաունդանոց մենամարտում պաշտպանեց կիսաթեթեւ քաշային կարգում WBC International Silver գոտին։ 

28-ամյա Ավագյանը մենամարտեց ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ եւ տարավ 9-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։ Եվս մեկ մենամարտ նա ավարտել է ոչ ոքի, պարտություն չունի։

Ֆրանցիսկո Էսպարզան նախքան այս անցկացրած 10 մենամարտերից 9-ում հաղթել էր եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի:

Երեկոյի գլխավոր մենամարտում միջին քաշայիններ, WBA Super եւ WBC վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը 12 ռաունդում հաղթեց IBF վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Դենիել Ջեյքոբսին եւ կստանա 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English