00:45  ,  5 մայիսի, 2019

«Լիվերպուլը» բարդ հաղթանակ տարավ Նյուքասլում (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Լիվերպուլը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ եւ ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Լիվերպուլցիները հաղթական գոլը խփեցին վերջնամասում: 86-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին (տեսանյութ):

«Լիվերպուլի» երկրորդ գոլը խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 22 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 94 միավոր եւ, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: «Նյուքասլը» 42 միավորով 12-րդն է:

Նախավերջին՝ 19-րդ տեղում գտնվող «Կարդիֆը» տանը 2:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին» եւ «Հադերսֆիլդի» պես զրկվեց տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու հնարավորությունից:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Նյուքասլ» - «Լիվերպուլ»՝ 2:3

Կրիստիան Ատսու, 20, Սալոմոն Ռոնդոն, 54 – Վիրջիլ վան Դեյկ, 13, Մոհամեդ Սալահ, 28, Դիվոկ Օրիգի, 86

«Կարդիֆ» - «Քրիստալ Փելաս»՝ 2:3

Մարտին Կելի, 31 (ինքնագոլ), Բոբի Ռեյդ, 90 – Ուիլֆրիդ Զահա, 28, Միշի Բատշուայի, 39, Էնդրոս Տաունսենդ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում