23:10  ,  4 մայիսի, 2019

16-ամյա անգլիացին դարձել է Պրեմյեր լիգայում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

Լոնդոնի «Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարվի Էլիոտը դարձել է անգլիական Պրեմյեր լիգայում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, գրում է Opta-ն:

«Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում (0:1) անգլիացին փոխարինման է դուրս եկել 88-րդ րոպեին: Նա ռեկորդը սահմանեց 16 տարեկան 30 օրականում:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Ֆուլհեմի» նախկին պաշտպան Մեթյու Բրիգսին, որը 2007-ի մայիսին Պրեմյեր լիգայում նորամուտը նշել էր 16 տարեկան 68 օրականում:

Հարվի Էլիոտը «Ֆուլհեմի» սան է: Այս մրցաշրջանում նա մասնակցել է գավաթային մեկ խաղի, որտեղ հանդես է եկել 9 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում