22:17  ,  4 մայիսի, 2019

«Զենիթը» 5-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պատմության մեջ 5-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն:

Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում պետերբուրգյան ակումբը 1:1 հաշվով ավարտեց Գրոզնիի «Ախմատի» հետ արտագնա հանդիպումը եւ, հավաքելով 58 միավոր, անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվի» համար:

«Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Տուլայի «Արսենալին» եւ ունի 49 միավոր: Առաջնության ավարտին մնում է 3 տուր: «Լոկոմոտիվը» «Զենիթին» կարող է հասնել միավորներով, սակայն չի կարող դա անել հաղթանակիների ցուցանիշով:

«Զենիթը» Ռուսաստանի չեմպիոն դարձել է նաեւ 2007, 2010, 2012 եւ 2015 թվականներին:

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Ախմատ» - «Զենիթ»՝ 1:1

Սիլվա Լիմա, 55 – Սեբաստիան Դրիուսի, 86

«Արսենալ Տուլա» - «Լոկոմոտիվ»՝ 2:0

Զելիմխան Բակաեւ, 24, Լուկա Ջորջեւիչ, 59

«Ուրալ» - «Սպարտակ»՝ 0:1

Ֆերնանդո, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում