20:55  ,  4 մայիսի, 2019

Նեյմարի գոլն ու Կավանիի վրիպումը. ՊՍԺ-ն դարձյալ միավորներ կորցրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված ՊՍԺ-ն 1:1 հաշվով ավարտեց «Նիցայի» հետ տնային հանդիպումը: Փարիզցիների պատասխան գոլը 60-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Դա բրազիլացու 50-րդ գոլն էր ՊՍԺ-ի կազմում (տեսանյութ):

Ավելացված ժամանակում ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Վերջին 7 խաղերում ՊՍԺ-ն տարել է միայն մեկ հաղթանակ:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմն ունի 85 միավոր եւ 17 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լիլին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

ՊՍԺ - «Նիցա»՝ 1:1

Նեյմար, 60 (11մ) – Իգնիատիուս Գանագո, 46

Չիրացված 11 մետրանոց՝ Էդինսոն Կավանի, 90+2 (ՊՍԺ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս