16:53  ,  4 մայիսի, 2019

«Արարատ-Արմենիան» դարձյալ պարտվեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» 1:2 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին»: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցած խաղում «Գանձասար-Կապանից» առաջին խաղակեսում աչքի ընկան Դավիթ Մինասյանը եւ Գեղամ Հարությունյանը, իսկ «Արարատ-Արմենիայից» հաշիվը վերջնամասում կրճատեց Ուկուչուկվու Լուիսը:

«Արարատ-Արմենիան» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը եւ 49 միավորով մնաց երկրորդ տեղում: Նույնքան միավոր ունի նաեւ առաջատար «Փյունիկը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ մայիսի 5-ին կընդունի Գյումրիի «Շիրակին»: «Գանձասար-Կապանը» 30 միավորով 7-րդն է:

Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1

Դավիթ Մինասյան, 6, Գեղամ Հարությունյան, 19 – Օգանա Ուգոչուկվու Լուիս, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում