00:25  ,  4 մայիսի, 2019

Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 35-րդ տուրի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Տորինոյին»: Թուրինյան դերբին ավարտվեց 1:1 հաշվով (տեսանյութ):

Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջեւում էին հաշվի մեջ, իսկ «Յուվենտուսի» պատասխան գոլը 84-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

34-ամյա Ռոնալդուն 21-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ ռմբարկուների ցուցակում 2-4-րդ տեղերն է բաժանում Կշիշտոֆ Պյոնտեկի («Միլան») ու Դուվան Սապատայի («Ատալանտա») հետ: Առաջին տեղում է «Սամպդորիայի» 36-ամյա իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, որը դարձել է 23 գոլի հեղինակ:

Իտալիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 89 միավորով եւ 19 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից»: «Տորինոն» 57 միավորով 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 1:1

Կրիշտիանու Ռոնալդու, 84 – Սասա Լուկիչ, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով