23:08  ,  3 մայիսի, 2019

«Արսենալի» լավագույն ֆուտբոլիստն այս մրցաշրջանում (ֆոտո)

Ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ այս մրցաշրջանում, հայտնում է ակումբի կայքը:

«Արսենալի» կայքում անցկացված քվեարկության արդյունքում Լյակազեթը հավաքել է ձայների 35 տոկոսը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի, դարձել 18 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2017-ի ամռանը ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Արսենալ», որի հետ գործող պայմանագիր ունի մինչեւ 2022-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով