23:35  ,  3 մայիսի, 2019

Խորեն Բայրամյան. Չեմ ասի, որ խաղում էինք համաշխարհային աստղերի պես, բայց ստացվում էր սուր խաղ ցուցադրել

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Օրենբուրգի» նկատմամբ տնային հաղթանակը 2:0 հաշվով:

«Բոլորը գիտեն, թե ինչպես է խաղում «Ռուբինը»: Այո, մենք ունենք խիստ տակտիկա: Մարզիչը կարգապահությունը դնում է առաջին տեղում: Այսօր առջեւի գծում խաղում էինք ես ու Դմիտրի Պոլոզը, իսկ Բաշկիրովն օգնում էր խորքից: Փորձում ենք ստեղծագործել առջեւի գծում, ինչպես բոլոր թիմերը: Պետք է ինչ-որ անսովոր բան մտածել: Չեմ ասի, որ խաղում էինք համաշխարհային աստղերի պես, սակայն ստացվում էր սուր խաղ ցուցադրել: Հաջողությունը մեր կողմն էր:

Լավ է, որ հանդիպումներ ունենք «Կրասնոդարի» եւ «Լոկոմոտիվի» հետ: Միշտ ցանկանում ես հնարավորություններդ ցուցադրել տարբեր հավաքականների խաղացողների ֆոնին: Կարծում եմ, որ կպայքարենք ցանկացած մրցակցի դեմ»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Ռուբինի» կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը, իսկ 35-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի առաջնության նախորդ 8 խաղերում կազանցիները չէին հաղթել։

«Ռուբինը» 35 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Օրենբուրգն» ունի մեկ միավոր ավելի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով