18:20  ,  3 մայիսի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն «Արսենալից» է (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստն առաջ է անցել «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգից, Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գերմանացի դարպասապահ Կեւին Տրապից եւ «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լյակազեթի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել իսպանական «Վալենսիայի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը տեղի կունենան մայիսի 9-ին Իսպանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս