17:50  ,  3 մայիսի, 2019

Լիանա Գրիգորյանը կսպասարկի Եվրոպայի Մ-17 առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերը

Բուլղարիայում մայիսի 5-17-ը տեղի կունենա ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին կմասնակցեն Բուլղարիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Անգլիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականները:

Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է նաեւ Հայաստանի մրցավարական կորպուսի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում