13:54  ,  3 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է «Վալենսիայի» նկատմամբ հաղթանակին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում արձագանքել է իսպանական «Վալենսիայի» նկատմամբ 3:1 հաշվով կամային հաղթանակը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում:

«Հաղթանակ առաջին խաղում եւ մեկ քայլով ավելի մոտ եզրափակիչին: Շնորհակալ ենք երկրպագուներին մեր կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականի ավագն  «Արսենալի» կազմում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը տեղի կունենան մայիսի 9-ին Իսպանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով