11:58  ,  3 մայիսի, 2019

NBA. Ջոել Էմբիդի դանքը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երրորդ խաղում գործող չեմպիոն «Ֆիլադելֆիան» սեփական խաղահրապարակում 116:95 հաշվով ուժեղ է գտնվել «Տորոնտոյից»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են ճանաչվել «Տորոնտոյի» խաղացող Կավայ Լեոնարդը եւ «Ֆիլադելֆիայի» ներկայացուցիչ Ջոել Էմբիդը, որոնք վաստակել են 33-ական միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ջոել Էմբիդը:

NBA, քառորդ եզրափակիչ

«Ֆիլադելֆիա» - «Տորոնտո»` 116:95 (32:29, 32:24, 25:28, 27:14) 

Շարքի հաշիվը՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում