11:15  ,  3 մայիսի, 2019

Մեկնարկում է Pyunik cup-ը. Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը մասնակիցների թվում է

«Փյունիկը» ֆուտբոլասերներին հնարավորություն է ընձեռնել ֆուտբոլային հմտությունները դրսեւորել խաղադաշտում: Pyunik cup սիրողական ֆուտբոլի մրցաշարն անցկացվում է երեւանյան ակումբում մարզվող պատանի խաղացողների ծնողների եւ տարբեր կազմակերպությունների համար: Մասնակիցների թվում է նաեւ լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը, որի կազմում խաղում են նաեւ NEWS.am-ի ներկայացուցիչներ:

Վիճակահանության արդյունքում, 24 թիմեր բաժանվել են 4 խմբերի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ: Խմբային փուլից հետո պայքարը կշարունակվի փլեյ-օֆֆում: Մրցաշարը կանցկացվի մայիսի 4-ից հունիսի 7-ը:

Հանդիպումները կանցկացվեն հանգստյան օրերին «Փյունիկի» մարզադպրոցում: Թիմերը խաղադաշտում կմրցեն 8-ական խաղացողներով:

Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ մասնակիցները վերջին 5 տարում պետք է զբաղված չլինեն պրոֆեսիոնալ ֆուտբոլով եւ լինեն նվազագույնը 16 տարեկան: 

Pyunik Cup-ի կազմակերպիչները ծրագրում են այսպիսի մրցաշարեր անցկացնել նաեւ ապագայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում