10:42  ,  3 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգա. Բուքմեյքերների կարծիքը կիսաեզրափակիչի առաջին խաղերից հետո

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներից հետո բուքմեյքերական գրասենյակները թարմացրել են չեմպիոնության վերաբերյալ գործակիցները:

Գլխավոր ֆավորիտն է «Բարսելոնան», որի չեմպիոնությունը միջինը գնահատվում է 1.45 գործակցով: Կիսաեզրափակիչից առաջ այդ գործակիցը 2.45 էր:

Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին» պայքարից դուրս թողած Ամստերդամի «Այաքսի» հաղթանակի գործակիցը 4.15 է, Լոնդոնի «Տոտենհեմինը»՝ 10.50, իսկ անգլիական «Լիվերպուլինը»՝ 25.00:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» տանը 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին», իսկ «Տոտենհեմը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել էր Ամստերդամի «Այաքսին»: Պատասխան հանդիպումները տեղի կունենան հաջորդ շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում