00:54  ,  3 մայիսի, 2019

ԵԼ․ «Արսենալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ, «Այնտրախտ» - «Չելսի»՝ 1։1 (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց իսպանական «Վալենսիայի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առաջին գոլ ընդունեց, սակայն ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի դուբլի շնորհիվ կարողացավ ընդմիջման գնալ հաղթողի դերում։ Իսկ ավելացված ժամանակում աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 75-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին։

Օրվա մյուս խաղում գերմանական «Այնտրախտը» Ֆրանկֆուրտում ընդունեց Լոնդոնի «Չելսիին»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը բավարարվեցին առաջին խաղակեսում փոխանակած գոլերով։ Դաշտի տերերի սերբ հարձակվող Լուկա Յովիչի գոլին հյուրերը պատասխանեցին իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի գոլով՝ 1։1։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 9-ին, եզրափակիչը՝ մայիսի 29-ին։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) – «Վալենսիա» (Իսպանիա)՝ 3։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 18, 25, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 90+1 – Մուկտար Դյակաբի, 11

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 1։1 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 23 - Պեդրո, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում