14:10  ,  2 մայիսի, 2019

40 մարզիչներ մասնակցում են ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացին, Ռոբերտ Արզումանյանը նրանց թվում է

Ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 2-ին մեկնարկել է ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի նախաձեռնությամբ վերաձեւավորված դասընթացին մասնակցում են 40 մարզիչներ՝ Երեւանից, Տավուշից, Սյունիքից, Վայոց Ձորից եւ Արմավիրից: Մեծ ուշադրություն է դարձվում կանանց ֆուտբոլի մարզիչների վերապատրաստմանը: Հենց այդ նպատակով այս անգամ դասընթացի մասնակիցների գրեթե կեսը (19) կանայք են: Մասնակիցների թվում են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը եւ Գևորգ Հովհաննիսյանը:

C արտոնագիրը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ եւ ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում