11:05  ,  2 մայիսի, 2019

NBA. «Պորտլենդը» հավասարեցրեց հաշիվը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում «Պորտլենդը» հյուրընկալվելիս 97:90 հաշվով հաղթել  է «Դենվերին»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը: 

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Պորտլենդի» խաղացող Սի Ջեյ Մակոլումը, որը հավաքել է 20 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, քառորդ եզրափակիչ

«Դենվեր» - «Պորտլենդ»՝ 90:97 (23:28, 12:22, 29:28, 26:19)

Շարքի հաշիվը՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում