23:50  +04,  1 մայիսի, 2019

ՉԼ․ «Բարսելոնա» - «Լիվերպուլ»․ Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տանը 98 հազար 299 երկրպագուների ներկայությամբ մրցում է անգլիական «Լիվերպուլի» հետ։ Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է կատալոնական թիմը։

26-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը՝ խփելով իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։

Սուարեսի գոլը 500-րդն էր «Բարսելոնայի» համար Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Սա երկրորդ ցուցանիշն է։ Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 551 գոլ։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ