16:49  ,  1 մայիսի, 2019

«Փյունիկը» շանս չտվեց «Արարատ-Արմենիային», «Ալաշկերտը» եւս հաղթեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 30-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընդունեց «Փյունիկին» եւ պարտվեց 1:4 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:

«Ալաշկերտը» տնային խաղում 2:0 հաշվով ուժեղ գտնվեց «Գանձասար-Կապանից»:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 49 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղ նահանջած «Արարատ-Արմենիան»:

«Ալաշկերտը» 46 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող Երեւանի «Բանանցին», որը բաց է թողնում այս տուրը:

Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1:4

Անտոն Կոբյալկո, 70 - Ուսման Մոհամեդ, 49, Արթուր Միրանյան, 51, Էրիկ Վարդանյան, 68, Դենիս Տալալայ, 87

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0

Նիկիտա Տանկով 64, Ուրոշ Նենադովիչ, 84

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով