12:20  ,  1 մայիսի, 2019

Մաուրիսիո Պոչետինո. «Այաքսը» շատ եռանդով էր խաղում, մեզ համար բարդ էր

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Ամստերդամի «Այաքսից» կրած նվազագույն հաշվով պարտությունը:

«Այնքան էլ լավ չսկսեցինք խաղը: «Այաքսը» շատ եռանդով էր խաղում, մեզ համար բարդ էր: Ունեինք էներգիայի պակաս: Երկրորդ խաղակեսում խաղը հեռացրինք մեր դարպասի մոտից եւ ստաղծեցինք գոլային պահեր: Ընդմիջումից հետո հավասար խաղ էր:

Կարող եմ խոստովանել, որ սխալ թույլ տվեցի՝ ընտրելով 5 պաշտպաններով սխեման: Սակայն տարբերակներն այնքան էլ շատ չէին:

Մենք դեռ ողջ ենք: Հաշիվը միայն 0:1 է: Վստահ եմ՝ դեռ ամեն բան հայտնի չէ այս դիմակայությունում: Հոլանդիայում բարդ է լինելու, սակայն այնտեղ կմեկնենք միայն հաղթանակի համար»,- արգենտինացի մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը Հոլանդիայում տեղի կունենա մայիսի 8-ին։ Կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլը», որոնց միջեւ առաջին խաղը տեղի կունենա մայիսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում