11:31  ,  1 մայիսի, 2019

ՉԼ. «Այաքսը» կրկնել է «Բավարիայի» ու «Ռեալի» ցուցանիշները

Ամստերդամի «Այաքսը», Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին», գրանցել է մի քանի ուշագրավ ցուցանիշներ, գրում է Gracenote Live-ը:

«Այաքսը» երրորդ ակումբն է, որը արտագնա հաղթանակ է տանում Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում 1/8, 1/4 եզրափակիչներում եւ կիսաեզրափակիչում: Նախկինում դա հաջողվել էր միայն Մյունխենի «Բավարիային» (2012/13) եւ Մադրիդի «Ռեալին» (2017/18): 2 դեպքում էլ այդ թիմերը նվաճել էին մրցաշարի հաղթողի կոչումը:

«Այաքսը» պատմության մեջ առաջին անգամ գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 9 արտագնա խաղերում անընդմեջ (չհաշված որակավորման փուլը), գրում է Opta-ն:

Բացի այդ, 1996-ից հետո առաջին անգամ հոլանդական ակումբը «չոր» հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ «Այաքսի» ու «Տոտենհեմի» միջեւ պատասխան հանդիպումը Հոլանդիայում տեղի կունենա մայիսի 8-ին։ Կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում