10:55  ,  1 մայիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտը» դարձյալ հաղթեց «Հյուսթոնին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 115:109 հաշվով ուժեղ գտնվեց «Հյուսթոնից»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը եւ «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որոնք վաստակել են 29-ական միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» խաղացող Դրեյմոնդ Գրինը:

NBA, քառորդ եզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն»՝ 115:109 (29:20, 29:29, 24:26, 33:34)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Միլուոկի» - «Բոստոն»՝ 123:102 (25:30, 34:25, 39:18, 25:29)

Շարքի հաշիվը՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում