00:57  ,  1 մայիսի, 2019

ՉԼ․ «Այաքսը» Լոնդոնում հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» տանը խաղաց Ամստերդամի «Այաքսի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

15-րդ րոպեին հյուրերի հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշի փոխանցումից հետո հայտնվեց «Տոտենհեմի» պաշտպանների թիկունքում, միայնակ դուրս եկավ ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսի դեմ եւ գրավեց դարպասը։

Պատասխան հանդիպումը Հոլանդիայում տեղի կունենա մայիսի 8-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Այաքս» (Հոլանդիա)՝ 0։1 (տեսանյութ)

Դոնի վան դե Բեկ, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում